Բաժիններ՝

Ֆրանսիայում հարձակվել են միսիոներների ծերանոցի վրա, կա զոհ

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Մոնպելյե քաղաքի մոտ, միսիոներների համար նախատեսված ծերանոցի վրա հարձակման հետևանքով սպանվել է 1 կին, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Հարձակում գործած անձը զինված է եղել։

Ծերանոցում ապրում է ավելի քան 60 մարդ, որոնց մեծ մասը նախկինում միսիոներությամբ է զբաղվել Աֆրիկայում։

Ինչպես նշում է Reuters-ը, հղում կատարելով անանուն աղբյուրներին, դեռ ոչ մի ապացույց չկա, որ տեղի ունեցածը եղել է ահաբեկչություն։

Գործակալության հաղորդմամբ՝ սպանված կինը բնակվել է ծերանոցում։ Գործակալությունը հայտնում է, որ կինը հասցրել է զանգահարել ոստիկանություն, մինչ չարագործը նրան կսպաներ։

Տարեցները տարհանվել են։ Շարունակվում են զինված հանցագործի որոնողական աշխատանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս