Դալայ Լաման անդրադարձել է Թրամփի ապագա վարչակազմին

Դալայ Լաման հայտարարել է, որ անհանգստացած չէ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի վարչակազմի վերաբերյալ և ցանկանում է հանդիպել նրան ապագայում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Տիբեթի վտարանդի հոգևոր առաջնորդն ասել է, թե կարծում է, որ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը հետ կկանգնի քարոզարշավի ընթացքում հնչեցրած որոշ հայտարարություններից:

«Ամերիկան ազատ աշխարհի առաջատար երկիրն է, ուստի անկախ առկա խառն իրավիճակից, ժողովուրդն արել է իր ընտրությունը: Ընտրությունների ժամանակ թեկնածուները ավելի ազատ են արտահայտում իրենց մտքերը, սակայն ընտրվելուց հետո նրանք ստանձնում են պարտավորություններ և պետք է գործեն ու համագործակցեն՝ ելնելով իրական վիճակից: Ուստի ես մտահոգված չեմ»,- ասել է հոգևոր առաջնորդը:

Դալայ Լաման ասել է, որ ինքը պատրաստվում է այցելել Միացյալ Նահանգներ և հույս ունի հանդիպել Թրամփին հաջորդ տարի:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը նախկինում չորս անգամ ընդունել է Դալայ Լամային: Վերջին այցը տեղի է ունեցել հունիս ամսին: Չինաստանը կտրուկ քննադատում է այդ հանդիպումները: Այս երկրի կոմունիստական ղեկավարությունը դիտարկում է Դալայ Լամային որպես անջատողական, ով ցանկանում է մասնատել երկիրը:

Տիբեթի հոգևոր առաջնորդն, իր հերթին, ասում է, որ ցանկանում է իրական ինքնավարություն իր հայրենիքի համար:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենք Շուանգը չորեքշաբթի օրն ասել է լրագրողներին, որ Դալայ Լամայի այցը Մոնղոլիա նպատակ էր հետապնդում վարկաբեկելու Չինաստանը միջազգային հանրության աչքերում:

Նա ավելացրել է, որ բուդդիստական տաճարում հոգևոր գործունեությամբ զբաղվելու փոխարեն Դալայ Լաման շրջագայում է աշխարհով մեկ, հանդիպում օտարերկրյա առաջնորդների և փորձում լարել Չինաստանի հարաբերություններն այլ երկրների հետ:

Դալայ Լաման և նրա այցը կազմակերպած Մոնղոլական տաճարը հայտարարել են, որ այցը Մոնղոլիա կրոնական միջոցառում էր եւ չէր կրում քաղաքական բնույթ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930