ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել Ադրբեջանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 24-ին հրապարակել է իր վճիռն ադրբեջանցի ընդդիմադիրներ Իլհամ Հուսեյնի, Թազահան Միրալամլիի, Բահրուզ Հասանովի, Թոֆիգ Դադաշևի, Թյուրքել Ալիսոյի և Ագավերդի Ռուշանովի դիմումներով: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Ընդդիմադիրները եվրոպական դատարան բողոք էին ներկայացրել անօրինական ձերբակալության, հավաքներ անցկացնելու ազատության և արդար դատական գործընթացի իրավունքների խախտման առնչությամբ:

Դատարանը վճռել է, որ ադրբեջանցի գործիչների իրավունքները խախտվել են: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին որպես փոխհատուցում 12 հազարական եվրո վճարել յուրաքանչյուրին, ինչպես նաև ևս 6 հազար եվրո դատական ծախսերի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930