«Արգել» ՓԲԸ մոտ 140 աշխատակիցներ փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը
«Արգել» փակ բաժնետիրական ընկերության մոտ 140 աշխատակիցներ փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը: Պատճառն այն է, որ տնօրինությունը չի վճարել աշխատակիցների աշխատավարձը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերությունից տեղեկացրին, որ ղեկավարությունը խոստացել է վճարել չվճարված աշխատավարձը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ճանապարհը բաց է ժամը 13.30-ից: