Բաժիններ՝

Նազարբաևը կոչ է արել «կշռադատված» վերաբերվել մայրաքաղաքի անվանափոխությանը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին, որոնք առաջարկել են վերանվանել մայրաքաղաք Աստանան՝ ի պատիվ իրեն, սակայն նշել է, որ նման հարցերը պետք է լուծվեն շատ «կշռադատված»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ես ոչ մի նման առաջարկ չեմ արել ոչ ոքի և չեմ ասել»,- ասել է Նազարբաևը Աստանայում խորհրդակցության ժամանակ։

Մի շարք պատգամավորներ չեն բացառել, որ Ղազախստանի մայրաքաղաքի նոր անվանումը կարող է հնչել որպես «Նուրսուլթան» կամ «Նազարբաև»։

Նախօրեին խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Կուանիշ Սուլթանովը առաջարկել էր երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել, որպեսզի դրա անվանման մեջ հնչի երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը։

Պատգամավորներն առաջարկում են նաև ի պատիվ հանրապետության անկախության 25-ամյակի Աստանայում տեղադրել հուշարձան՝ նվիրված անկախությանը։

«Անկախության մեծագույն ուղին պետք է հավերժացվի։ Անհրաժեշտ է մայրաքաղաքում տեղադրել «Անկախ Ղազախստան» հուշարձանը»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս