Բաժիններ՝

Իսրայելում մոլեգնում են անտառային հրդեհները

6 երկիր իրենց ավիացիան ուղարկում են Իսրայել՝ պայքարելու անտառային հրդեհների դեմ, հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամուլի ծառայությունը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։

Օգնության ձեռք են մեկնել Ռուսաստանը, Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Կիպրոն ու Թուրքիան։

«Ընդհանուր առմամբ՝ ուղարկվել է 10 ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վերջին մի քանի օրերին իսրայելցի հրշեջները փորձում են չեզոքացնել երկրի տարբեր շրջանների տասնյակ օջախներ՝ վտանգավոր շրջաններից տարհանելով հարյուրավոր ընտանիքների, փակելով միջքաղաքային մայրուղիները։

Հրդեհի տարածմանը նպաստում է չոր ու քամոտ եղանակը։
Վերջին անգամ Իսրայելը օտարերկրա աջակցություն խնդրել էր 6 տարի առաջ, երբ երկրի պատմության մեջ խոշորագույն հրդեհը խլել էր 40 մարդու կյանք Հայֆայի մերձակայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս