Կառավարությունը ձեռք է բերելու 100 տոկոս բաժնեմասերը
Երևանի Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Բաժնեմասերը ձեռք բերելուց հետո նախատեսվում է ընկերությունները լուծարել: