Ստավրոպոլում վթար է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությամբ
Նոյեմբերի 24-ի գիշերը Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» մայրուղում ճանապարհատրանստորտային պատահար է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությամբ, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է, 1-ը վնասվածքներ է ստացել, հայտնում է Rusarminfo-ն։
Համաձայն Ստավրոպոլի երկրամասի Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության հաղորդագրության՝ մայրուղով երթևեկող մարդատար Mazda ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրին կայանված Volvo մակնիշի կցորդով բեռնատարին
Վթարի հետևանքով մահացել են մարդատար մեքենայի երկու ուղևորները՝ Ադրբեջանի 28-ամյա քաղաքացի և կին, որի ինքնությունը դեռ ճշտված չէ։ Տուժել է նաև բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ Հայաստանի 39-ամյա մի քաղաքացի։
Հաղորդվում է, որ Հայաստանի քաղաքացին մեքենան մայրուղու եզրին է կայանել՝ համաձայն սահմանված կանոնների։
Վթարի մեղավորը՝ Mazda-ի վարորդը չի տուժել։ Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։