Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարարը կայցելի Ադրբեջան
Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեդ Արսլանը աշխատանքային այց կկատարի Ադրբեջան։
Ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, թուրք նախարարը Բաքու կժամանի նոյեմբերի 28-ին։
Այցի ընթացքում թուրք նախարարը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, կմասնակցի Թյուրքական խորհրդի երկրների զարգացման աշխատանքային խմբի նիստին, որը կանցկացվի նոյեմբերի 28-ին Բաքվում։