Ստամբուլում ոստիկանությունը ԴԱԻՇ-ի օտարերկրացի զինյալների է կալանավորել
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ԴԱԻՇ-ի 2 զինյալի է կալանավորել, որոնք կասկածվում են խոշոր ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։
Քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները Ուզբեկստանի և Թուրքմենստանի քաղաքացիներ են։ Հարցաքննության ժամանակ տղամարդիկ խոստովանել են, որ մահապարտ ահաբեկիչներ են։
Թուրք իրավապահները Սուլթանբեյլի շրջանում անցկացված ևս մեկ գործողության արդյունքում կալանավորել են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի ու Թուրքմենստանի քաղաքացիների, ընդհանուր առմամբ, 36 մարդու։
Վերջիններս պլանավորել էին մեկնել Սիրիա՝ ԴԱԻՇ-ի կողմից կռվելու համար։