Չինաստանում էլեկտրակայանի փլուզման հետևանքով 40 մարդ է զոհվել
Չինաստանի Ցզյանսի նահանգի Ֆենչեն քաղաքում կառուցվող էլեկտրակայանի փլուզման հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 7.00-ի սահմաններում։ Հաղորդվում է, որ փլուզվել է կառուցվող հովացման աշտարակը։
Վթարի պահին դեպքի վայրում գտնվել է 68 մարդ, 26-ի ճակատագիրը դեռևս անհայտ է մնում։
Ներկայումս իրականացվում են փրկարարական աշխատանքներ։ Աշխատանքներում ներգրավվել են երկու ռոբոտ-փրկարարներ և հատուկ վարժեցված շներ։
Չի հաղորդվում վթարի առաջացման պատճառների մասին, սկսվել է հետաքննություն։