Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Անկարայում Գերմանիայի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել Թուրքիային` իր մտահոգությունը հայտնելով որոշ թուրք քաղաքական գործիչների կողմից գերմանական կողմի ուղղությամբ հնչեցված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչն այցելել է Թուրքիայի ԱԳՆ և հանձնել է նոտան: Նա հայտնել է, որ գերմանական կողմի նկատմամբ հնչեցվող մեղադրանքները լրջորեն կարող են վնասել թուրք-գերմանական հարաբերություններին:

Բողոքի նոտայում նշվել է, որ թուրք քաղաքական որոշ գործիչների կողմից պարբերաբար հնչեցվող արտահայտությունն այն մասին, թե «Թուրքիան Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների վերաբերյալ Գերմանիային 4 հազար 500 անձնական գործ է ներկայացրել», ճշմարտությունը չի արտահայտում:

Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, թե «Գերմանիան ապահով վայր է ահաբեկչական խմբավորումների համար»:

Տեսանյութեր

Լրահոս