Բանվորները հերթով մոտեցել, դրամը ստացել են, ոմանք ամաչել են պարգևատրման այդ խիստ «ռուսական» եղանակից». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւանի լոկոմոտիվային դեպոյում տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի, Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Հայաստանում տեխնիկական վերանորոգում անցած առաջին էլեկտրագնացքը:
Պաշտոնական միջոցառման որոշ մանրամասներ պատմեցին մեզ։ Գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն բարձրաստիճան հյուրերի եւ տեսախցիկների առաջ շնորհավորական խոսք ասելուց հետո հայտարարել է, որ նորոգմանը մասնակցած բանվորները դրամական պարգեւների են արժանացել, եւ հրապարակել է պարգեւատրվածների անունները՝ կարդալով նաեւ դրանց դիմաց նշված գումարները:
Դրամական պարգեւները տատանվել են 15-30 հազարի սահմաններում: Բանվորները հերթով մոտեցել, դրամն ստացել են, ոմանք ամաչել են պարգեւատրման այդ խիստ «ռուսական» եղանակից»: