«Ո՞վ չգիտի, որ գողանում են և ամենից շատ՝ բանակում. Ով կասկածում է, թող գնա Վահագնի թաղամաս». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի խմբագիրը գրում է. «Զրուցակիցս մեծ հիմնարկի ղեկավար է, հանրապետությունում հայտնի անձնավորություն։ Իմանալով, որ «Հրապարակի» խմբագրի հետ է խոսում, որոշում է մի քանի դիտարկումներ հայտնել ինձ՝ հազար դրամների աղմկոտ նախագծի, բանակում տիրող վիճակի եւ այլ թեմաներով։  Ասում է՝ դեմ չէ այդ նախագծի գոյության իրավունքին, եթե պետությունը չի կարողանում մեր սահմանապահների, մեր զինվորների մասին հոգ տանել, ոչ մի վատ բան չկա դրանում, որ հասարակությունն իր վրա վերցնի այդ հոգսը։

Ապշած է Ազգային ժողովի պատգամավորների «փարիսեցիությունից», որոնք կոռուպցիայի, գողության ապացույցներ էին պահանջում, հայտարարում էին, որ «չկա փաստ՝ չկա կոռուպցիա»։ «Ո՞վ չգիտի, որ գողանում են եւ ամենից շատ՝ բանակում»,- ասում է զրուցակիցս։ Ով կասկածում է, թող գնա Վահագնի թաղամաս, եւ վրդովված պատմում է Սեյրան Օհանյանի քառահարկ դղյակի մասին։

Ասում է, որ ի սկզբանե Հովնանյաններն այստեղ որոշակի չափանիշներ էին սահմանել՝ 6 տիպային նախագծեր էին մշակել, որից բնակիչն ընտրում էր մեկը։ Պաշտպանության նախկին նախարարը որոշել է 7-րդն «ընտրել» եւ մի քանի հողամաս միմյանց կպցնելով՝ ահռելի տուն կառուցել։ Ես մեղմորեն նկատում եմ, որ դղյակները մեզանում նորույթ չեն՝ գնացեք Մոնումենտ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս