«Ինչու պետք է ես և Սիլվա Համբարձումյանը պարտք լինեինք, և ինչի պետք է այդ կինն ինձ գումար տված լինի». Վարդան Այվազյանը
Գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իրեն 70 հազար դոլար է պարտք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան Այվազյանն ասաց, թե մեկ անգամ արդեն անդրադարձել է այդ հարցին. «Ես խնդրում եմ ասեք, թե ինչու պետք է ես և Սիլվա Համբարձումյանը պարտք լինեինք, և ինչի պետք է այդ կինն ինձ գումար տված լինի»։
«Մեկումեջ ի հայտ է գալիս, որովհետև ճիշտ ես ասում՝ նախընտրական է, ռեկլամի խնդիր կարող է լինել»,- հավելեց նա։