Թրամփը կարծում է, որ սիրիական ճգնաժամից ելքն անհրաժեշտ է որոնել ՌԴ-ի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ունի «լուրջ մտքեր» սիրիական ճգնաժամի լուծման ուղղությամբ, ընդ որում, ընդգծել է, որ դա անհրաժեշտ է անել Ռուսաստանի հետ, սակայն համաձայնել է կոնկրետ միջոցառումների մասին խոսել առանց ձայնագրության։
«Ես ունեմ որոշակի լուրջ գաղափարներ Սիրիայի առնչությամբ։ Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, սարսափելի է։ Մահացել են հազարավոր մարդիկ։ Դա ամոթալի եմ համարում։ Ցանկալի է, որ ինչ-որ բան անենք Սիրիայի հետ։ Ես ըստ էության խոսել եմ Պուտինի հետ, գիտեք, նա զանգահարել էր ինձ»,- հայտարարել է Թրամփը New York Times թերթի լրագրողների հետ հանդիպմանը։
Նա հավելել է, որ «լավ կլիներ», եթե ԱՄՆ-ը «իսկապես կարգավորեր հարաբերությունները Ռուսաստանի հետ և միասին պայքարեին ԴԱԻՇ-ի դեմ»։
Նա ընդգծել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարը «ոչ միայն վտանգ է ներկայացնում, այլև պահանջում է դրամական մեծ միջոցներ»։
«Մեզ անհրաժեշտ է լուծել խնդիրը, հակառակ դեպքում մենք այդպես էլ կշարունակենք պատերազմել»,- ընդգծել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Սիրիայի հակամարտությանը ԱՄՆ-ի միջամտությունը «սարսափելի սխալ էր»։