Բելառուսում առաջարկել են ավելացնել նախագահական լիազորությունների ժամկետը
Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նախաձեռնում է հանրաքվեի անցկացում ընտրական համակարգի փոփոխության և նախագահական լիազորությունների ժամկետի ավելացման հարցով, ասվում է քաղաքական ուժի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Կուսակցությունն առաջարկում է անցում կատարել պատգամավորների ընտրությանը մեծամասնական-համամասնական համակարգով՝ բոլոր մակարդակներում», ինչպես նաև ավելացնել հանրապետության խորհրդի անդամների, Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի պատգամավորների, տեղի խորհուրդների պատգամավորների լիազորությունների ժամկետները՝ 5-ից մինչև 7 տարի, իսկ Բելառուսի նախագահի ժամկետը՝ 5-ից դարձնել 7-ի։
Նշվում է, որ տվյալ փոփոխությունները թույլ կտան ամրապնդել Բելառուսի քաղաքական համակարգը, զարգացնել քաղաքացիական հասարակությունն ու ամրապնդել երկրում իշխանությունը։