Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցրել է խորհրդարանում բոյկոտը

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը որոշում է կայացրել ժամանակավորապես վերսկսել խորհրդարանում աշխատանքը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը հայտարարել էր խմբակցության աշխատանքը խորհրդարանում կասեցնելու մասին իր 10 պատգամավորներին կալանավորելուց հետո, որոնց թվում էին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեդաղը, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են «Քրդական աշխատավորական» կուսակցության հետ կապերի մեջ։

«Մենք որոշում ենք կայացրել ժամանակավորապես վերսկսել խորհրդարանում աշխատանքը, քանի որ այն պետք է մոտ ժամանակներս կարևոր որոշում կայացնի նոր Սահմանադրության և կառավարման նախագահական համակարգին անցնելու մասին։ Սակայն մեր բոյկոտը խորհրդարանին՝ որպես պատգամավորներին կալանավորելու բողոքի նշան, մնում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930