Ավարտվել են ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները

Թբիլիսիի մերձակա «Կրծանիս» ուսումնական կենտրոնում երեկ ավարտվել են ՆԱՏՕ-Վրաստան տասնօրյա հրամանատարա-շտաբային զորավարժությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հրամանատարաշտաբային զորավարժությունների նպատակը եղել է Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչների պրոֆեսիոնալ գիտելիքների ու փորձառությունների զարգացումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների հետ։

Բազմազգ բրիգադը, որը մասնակցել է զորավարժություններին, բաղկացած է եղել Վրաստանի, Թուրքիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Բելգիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սլովենիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Մակեդոնիայի 250 սպաներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930