Բաժիններ՝

Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի դստերը՝ Գյուլնարային, թունավորել են ու գաղտնի հուղարկավորել

Ուզբեկական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում են երկրի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր՝ Գյուլնարայի թունավորման ու հուղարկավորության մասին լուրերը, հայտնում է mk.ru-ն։

Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության անանուն աղբյուրը, որի խոսքերը մեջբերում է centre1.com կայքը, այսօր տեղեկացրել է, որ 44-ամյա Քարիմովային թունավորել են ու նոյեմբերի 5-ին հուղարկավորել Տաշքենդի «Մինոր» գերեզմանատանը, ընդ որում, գերեզմանի տեղն իբրև հողին է հավասարեցվել։

Կայքը պնդում է, որ աղբյուրն անձամբ է մասնակցել Գյուլնարայի հուղարկավորությանը և որոշել է այդ մասին պատմել՝ վախենալով Քարիմովայի երեխաների՝ որդու՝ Իսլամի և դստեր՝ Իմանի ճակատագրերի համար։

Վերջին շրջանում Twitter-ում ակտիվորեն գործում է «Ցույց տվեք Գյուլնարային» օգտահաշիվը, որտեղ պահանջում են Ուզբեկստանի իշխանություններից ցուցադրել նախկին նախագահի դստերը։

Հիշեցնենք, որ Քարիմովի մահից հետո նրա ավագ դուստրը չի հայտնվել հանրության առաջ, իսկ հանրապետության նախագահի ապարատը չի պատասխանում Գյուլնարայի մասին հարցերին։

Բացի այդ՝ երկրի ապագա նախագահ Շևքաթ Միրզիևը չէր հիշատակել Քարիմովայի անունը ցավակցությունների ժամանակ, որը հնչել էր խորհրդարանում՝ դիմելով նախագահի ընտանիքին։

Մինչ 2013թ. Գյուլնարա Քարիմովան համարվում էր իր հոր իրավահաջորդը երկրի նախագահի պաշտոնում, սակայն հատուկ ծառայությունները նրան մեղադրել էին մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների հետ հոր դեմ դավեր նյութելու մեջ։ Նա տնային կալանքի տակ էր վերցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս