Բաժիններ՝

«Պոբեդա»-ն սկսել է դեպի Գյումրի տոմսերի վաճառք. չվերթները կսկսվեն դեկտեմբերի 15-ից

«Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ: Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: «Պոբեդա» ավիաընկերության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տոմսերի գները սկսվելու են 999 ռուբլուց (ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր, որ տոմսերը կարժենան սկսած 10 հազար դրամից):

Ավիաընկերությունը դեպի Գյումրի չվերթները կսկսի դեկտեմբերի 15-ից եւ թռիչքներ կիրականացնի շաբաթական երեք օր կտրվածքով` երեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի օրերին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն ավելի վաղ նշել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության չվերթներն ի սկզբանե նախատեսված չեն եղել, քանի որ Հայաստանի հիմնական օդային դարպասը բյուջետային ավիաընկերություններ սպասարկող օդանավակայան չէ: Այդ է պատճառը, որ «Պոբեդա» ավիաընկերությունը նախընտրել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս