Բաժիններ՝

«Գյուլենի կազմակերպությունը ֆինանսավորել է Քլինթոնի քարոզարշավը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը մասնակցել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին։

«Դոնալդ Թրամփը վարում էր քարոզարշավը սեփական միջոցների հաշվին, նա ավելի վաղ չի զբաղվել քաղաքականությամբ։ Սակայն նրա մրցակիցը փորձառու քաղաքական գործիչ էր, որը վստահ էր իր հաղթանակի վրա։

Ի՞նչ աղբյուրներից է ֆինանսավորվել նրա նախընտրական քարոզարշավը։ FETÖ-ն, որի դեմ մենք պայքար ենք մղում Թուրքիայում, եղել է կառույցներից մեկը, որը նրանց (Դեմոկրատական կուսակցությանը) լուրջ աջակցություն է ցուցաբերել»,- հայտարարել է Էրդողանը իսրայելական Երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում նշանավորում է նոր փուլի սկիզբ ԱՄՆ-ի կյանքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930