«ԴԱԻՇ-ի դեմ պայքար է մղում ոչ թե Արևմուտքը, այլ Թուրքիան». Էրդողան
Ներկայումս ԴԱԻՇ-ի դեմ պայքար է մղում Թուրքիան, այլ ոչ թե Արևմուտքը, իսրայելական «Canal 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նա նաև քննադատել է ԱՄՆ-ին ու արևմտյան երկրներին ահաբեկչական կազմակերպությունների գործունեության նկատմամբ երկակի մոտեցման համար։
«Ցավոք, մեր տեղեկություններով, ԴԱԻՇ-ի ահաբեկիչների տրամադրության տակ է գտնվում զենք, որը արտադրված է Արևմուտքում։
Իհարկե, նրանք չեն խոստովանում, որ աջակցում են ԴԱԻՇ-ին, սակայն մեզ հայտնի է, որ ինքնաթիռներով տեղափոխված զենքերի մի մասը գտնվում է PYD-ի ահաբեկիչների, իսկ մյուս մասը՝ YPG-ի և ԴԱԻՇ-ի մոտ։ Մենք պետք է պայքար մղենք տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- ասել է Էրդողանը։