Բաժիններ՝

Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են ևս 15 հազար պետծառայողի

Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են 15 հազար պետական ծառայողի երկրում հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում։ Աշխատանքից հեռացված կամ պաշտոնից զրկվածների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը, հայտնում է BBC-ն։

Պաշտոնից հեռացվելու հերթական ալիքի ընթացքում հեռացվել է մոտ 2 հազար զինծառայող, 7.5 հազար ոստիկան, 500 ժանդարմ ու մոտ 5 հազար պետծառայող այլ գերատեսչություններից։

Բացի այդ՝ իշխանությունների հրամանում խոսվում է 9 լրատվամիջոցի փակման մասին, այդ թվում՝ 7 թերթի, ինչպես նաև մոտ 500 տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ 18 բարեգործական։

Թուրքիայի ձախողված հեղաշրջման հետևանքով Թուրքիայում պետծառայողների, զինվորականների և ոստիկանների թիվը գերազանցել է 110 հազարը։
Աշխատանքից հեռացվածների թվում կան նաև դատավորներ, դեկաններ ու համալսարանի դասախոսներ, զինվորականներ ու լրագրողներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930