Ընտրություններից հետո որոշակիորեն կուրվագծվի ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը

«Պատահական չէր, որ Երևանում Յոհաննես Հահնն ընդգծեց ԵՄ ընթացակարգերի մասին։ Սա ենթադրում է՝ նախաստորագրման, ապա՝ ստորագրման գործընթացի հետագա ձգձգում, ինչը ոչ միայն եվրոպական, այլև հայկական ծագում ունի։ Հայկական կողմը, ըստ իմ տեղեկությունների, ակնկալում է փաստաթուղթը ստորագրել մինչ ապրիլյան ընտրությունները, իսկ եվրոպական կողմը մինչ ընտրությունները նման բան չի անի, ցանկության դեպքում նույնիսկ համաձայնեցման գործընթացները հնարավոր չէր լինի հասցնել մինչ ապրիլ։ Սակայն, բացի տեխնիկական հարցից, կա նաև գաղափարական հարց՝ ինչպե՞ս կանցնեն երևանյան ընտրությունները, ի՞նչ փոփոխություններ է խոստանում ՀՀ նախագահը, որքանո՞վ են նրա խոստումներն արդարացված, այդ ամենը ցույց կտան գալիք ընտրությունները»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Եվրոպայի քոլեջի դասախոս, նախկին դիվանագետ Լոռ Դելքուռը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցություններին։

Վերջինիս համոզմամբ՝ ընտրություններից հետո որոշակիորեն կուրվագծվի ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս