«Լուսակերտի» թռչնաֆաբրիկան վաճառքից հանել է սխալ մակնշմամբ հավկիթի խմբաքանակը
«Լուսակերտի» թռչնաֆաբրիկան հետ է կանչել սխալ մակնշումով հավկիթի արկղը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սոցիալական ցանցից տեղեկացել էր, որ օգտատեր Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 20-ին իրացման ցանցից գնել է «Լուսակերտ» թռչնաբուծակա ն ֆաբրիկայի արտադրած հավկիթ՝ 21.11.02016 մակնշումով:
Ծառայությունն անմիջապես արտադրողին տեղեկացրել է իրացման ցանցում հայտնված՝ սխալ մակնշված հավկիթի մասին և հորդորել սեղմ ժամկետում հետ կանչել խախտում ունեցող խմբաքանակը: Թռչնաֆաբրիկան ընդունել է, որ քաղաքացու մատնանշած վաճառքի կետից ուրբաթ երեկոյան ստացել է մեկ արկղ հավկիթ մատակարարելու պատվեր, և, տեխնիկական վրիպակի պատճառով, սխալ ժամկետ է մակնշվել մեկ արկղի վրա. վաճառքի այլ կետեր չի ուղարկվել այն: «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան հայցել է սպառողների ներողամտությունը: