Բաժիններ՝

«Ադրբեջանի, Իրանի և ՌԴ-ի նախագահների եռակողմ հանդիպման ձևաչափը կարող է ընդլայնվել». Իրանի ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի Թեհրանում։ Այս մասին, ինչպես հայտնում է APA-ի թեհրանյան բյուրոն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բահրամ Կասեմին։

Կասեմին նշել է, որ եռակողմ գագաթաժողովը կնպաստի միջպետական հարաբերությունների առավել զարգացմանը. «Կարծում եմ՝ հանդիպման ձևաչափը կարող է փոփոխվել՝ հաշվի առնելով մի քանի երկրների նախագահների մասնակցությունը»։
Նա հայտնել է, որ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման հստակ ժամկետը դեռ հայտնի չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930