Բաժիններ՝

Ռուսաստանը որոշել է 49 տարի մնալ Սիրիայում

Ռուսաստանը պլանավորում է Սիրիայի հետ կնքել իր ռազմածովային ուժերը Տարտուսում 49 տարով թողնելու մասին համաձայնագիր։

«Մենք Սիրիա ենք եկել լրջորեն և երկար ժամանակով, այդ իսկ պատճառով ենթակառուցվածքների կատարելագործումը, ինչպես օդանավակայանում, ինչպես դրա տեղակայման շրջանում, խնդիր է, որը պետք է լուծվի տեսանելի հեռանկարում»,- RIA Novosti-ն մեջբերել է Դաշնային Խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովի խոսքերը։

Նա հավելել է, որ բազան կօգնի ընդունել առաջին կարգի նավեր, այդ թվում՝ ավիակիրներ և ատոմային ստորջրյա նավեր։ Բացի այդ՝ «Խմեյմիմ» ավիաբազայում կստեղծվի նոր ենթակառուցվածք՝ կապված այն անժամկետ օգտագործման նպատակով Ռուսաստանին փոխանցելու հետ։

Օզերովի խոսքով՝ «Խմեյմիմում» կստեղծվի «նվազագույնը» երկրորդ թռիչքուղի և ՀՕՊ արդիականացված միջոցներ։

Ներկայումս Տարտուսում գտնվում է ՌԴ ռազմածովային նավատորմի նավերի նյութատեխնիկական ապահովման կետ, որը իր աշխատանքը սկսել է դեռևս 1977թ.։ Ներկայումս այն ՌԴ ռազմածովային նավատորմի միակ հենակետն է Միջերկրական ծովում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս