Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Սիրիայում և Իրաքում զինյալներին միացած ռուսաստանցիների թիվը

Սիրիայում և Իրաքում հակամարտության ժամանակ զինյալներին միացել է ավելի քան 3200 ռուսաստանցի։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նոր մարտահրավերների և սպառնալիքների հարցերով բաժնի վարիչ Իլյա Ռոգաչովը։

«Վերջին տարիներին գլոբալ ահաբեկչական սպառնալիքը նոր որակներ է ձեռք բերել ԴԱԻՇ-ի առաջացման ու ակտիվության հաշվին։ Էպիկենտրոնում Իրաքն ու Սիրիան են»,- պատմել է դիվանագետը։

Ռոգաչովի խոսքով՝ «սպառնալիքները ակնհայտորեն առկա են նաև այլ երկրներում ու աշխարհի տարբեր տարածաշրջաններում»՝ Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային ու Հարավարևելյան Ասիայում, ինչպես նաև եվրոպական երկրներում։

«Դրանք զգում ենք նաև մենք Ռուսաստանում։ Ձեռք բերելով ռազմական գործողություններ վարելու հմտություններ և կապեր ունենալով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ՝ Ռուսաստան վերադառնալիս նրանք հարում են Հյուսիսային Կովկասում գործող բանդիտական միավորումներին»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս