Բաժիններ՝

Ջեյմս Ուորլիքը լքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից։ Այս մասին անձամբ հայտնել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում։

Նրա խոսքով՝ ինքը՝ որպես համանախագահ, ավարտում է իր առաքելությունը դեկտեմբերի 31-ին։

«Ինձ համար պատիվ էր ծառայել Պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի»,- գրել է ամերիկացի դիվանագետը՝ գրառմանը կցելով #Nkpeace հեշթեգը։

Նա նաև տեղեկացրել է 2017 թվականի հունվարից Վաշինգտոնում կաշխատի Egorov Puginsky Afanasiev & Partners ընկերությունում։

Ուորլիքը Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս