ԵՄ-ն կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Bloomberg
Եվրամիությունը կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը։ Դրանց չեղարկման գլխավոր պայմանը Ուկրաինայի հարցով մինսկյան համաձայնագրերի իրականացումն է, որը դեռևս չի կատարվել, պնդում են գործակալության զրուցակիցները։
ՌԴ-ի դեմ Եվրամիության պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում է 2017թ. հունվարի 31-ին, ամենայն հավանականությամբ, ևս կես տարով կերկարաձգվեն, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով 5 եվրոպացի պաշտոնյաների։
ԵՄ ևս մեկ պաշտոնյա պարբերականի հետ զրույցում բացառել է ինչ-որ այլ սցենար։
Անցած շաբաթ ԱՄՆ-ի և Եվրամիության 5 խոշորագույն երկրների առաջնորդները պայմանավորվեցին պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։