Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում 4-ամյա հայ աղջիկը այրվածքներով հոսպիտալացվել է

Սանկտ Պետերբուրգի հարավարևմտյան մասում 4-ամյա աղջիկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է «Ֆոնտանկան»։

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին՝ տեղի ժամանակով ժ. 14.40-ին, մարշալ Ժուկովի պողոտայի բնակարաններից մեկում։

Նախնական տեղեկություններով՝ երեխան քաշել է էլեկտրական թեյնիկի լարը, ինչի հետևանքով եռման ջուրը լցվել է երեխայի գլխին և ձեռքին։

Դեմքի 21% այրվածքներով, ձեռքերի 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածքներով աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց։

Բնակարանը վարձակալել են Հայաստանի քաղաքացիներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930