Բաժիններ՝

Թրամփը պարզաբանել է, թե ինչու Մելանյա Թրամփն իր հետ չի տեղափոխվի Սպիտակ տուն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը և նրանց 10-ամյա որդին՝ Բերրոնը, Սպիտակ տուն չեն տեղափոխվի Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։ Այս մասին, ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, լրագրողներին ասել է անձամբ Թրամփը։

Նա ընդգծել է, որ տեղափոխությունն ամեն դեպքում կկայանա, սակայն այն բանից հետո, երբ ավարտվի Վերին Իսթ Սայդի մասնավոր դպրոցում ուսումնական տարին, որտեղ սովորում է Բերրոնը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մելանիա Թրամփը չափազանց կապված է որդուն։ «Նախընտրական քարոզարշավը դժվար էր Բերրոնի համար, և Մելանիան իսկապես ցանկանում է նվազագույնի հասցնել անհարմարությունները»,- հայտնել է NYP-ի աղբյուրը։

Պարբերականի մեկ այլ զրուցակից էլ հայտնել է, որ Թրամփի կինը կգնա Սպիտակ տուն, հենց որ անհրաժեշտ լինի, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնելու է Բերրոնին։
Թրամփները ներկայումս բնակվում են Նյու Յորքում գտնվող Trump Tower երկնաքերի պենտհաուսում։

Մինչ տեղափոխումը Դոնալդ Թրամփի կնոջ ու որդու անվտանգությունը կապահովեն Գաղտնի ծառայության գործակալները։ Ընդ որում՝ երեխան դպրոց կգնա զրահապատ ավտոմեքենայով։

ԱՄՆ նորընտիր նախագահի և փոխնախագահ Մայքլ Փենսի երդմնակալությունը տեղի կունենա 2017թ. հունվարի 20-ին Վաշինգտոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս