Բաժիններ՝

Թրամփի հաղթանակը դրական է ազդել ռուսական բիզնեսի վրա. FT

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանին կտրամադրի Հյուսիսային Ամերիկայի հետ բիզնես վարելու նոր հնարավորություններ։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևին։

«Մենք կարծում ենք, որ Սպիտակ տանը գործարարի առկայությունը, որը ընդունում է պրագմատիկ որոշումներ, շատ կարևոր է։ Մենք ենթադրում ենք, որ Թրամփի հիանալի գիծը Ռուսաստանի նկատմամբ հայացքի լայնախոհությունն է»,- հայտարարել է Դմիտրիևը։

Նա ընդգծել է, որ Թրամփի հաղթանակը ընտրություններին հնարավորություն կտա Մոսկվային ներդրումներ ներգրավել ամերիկյան ընկերությունների կողմից, որոնք ներկայումս հետևում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի սահմանած պատժամիջոցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս