Բաժիններ՝

2016թ. ամենաերջանիկ երկրները

Դանիացիներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են՝ ըստ երջանկության մակարդակը որոշող հետազոտության։ Weforum.org կայքը գրում է, որ Դանիան գլխավորում է 156 երկրներից բաղկացած ցանկը, որոնք տարբեր չափանիշներով գնահատվել են անկախ փորձագետների կողմից։ Հաշվի են առնվել տարբեր գործոններ, ինչպիսիք են կյանքի առողջ տարիների տևողությունը, վստահությունը և ընտրություն կատարելու ազատությունը։ Երկրորդ տեղում է Շվեդիան, որին հաջորդում են Իսլանդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան։ Թոփ տասնյակում ընդգրկվել են նաև Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան։

Ինչպես է ազդում բարեկեցության մակարդակը

Բարեկեցիկ շատ երկրներ ցանկում բավական ցածր հորիզոնականներ են զբաղեցնում։ Օրինակ՝ ԱՄՆ-ը 13-րդ տեղում է, Գերմանիան՝ 16-րդ, իսկ Մեծ Բրիտանիան՝ 23-րդ տեղում։ Պրոֆեսոր Ջեֆրի Սաչսը, ով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խորհրդականն է և հետազոտության հեղինակներից մեկը, կարծում է, որ սա էական հանգամանք է. «ԱՄՆ-ին ուղղված մեսիջը հստակ է։ Այն հասարակության համար, որն անդադար ձգտում է գումարի, սխալ բաներ են հետևում։ Սոցիալական կառուցվածքը, սոցիալական վստահությունը, հավատը կառավարության հանդեպ վատթարանում են»։

«Երբ երկրները հետապնդում են միայն անհատական նպատակներ, ինչպես, օրինակ, տնտեսական զարգացումը՝ բաց թողնելով սոցիալական և բնապահպանական նպատակները, արդյունքները կարող են բավական անբարենպաստ լինել մարդկանց կեցության առումով, նույնիսկ վտանգավոր կյանքի համար»,- նշվում է զեկույցում։ Չնայած Դանիան 2015թ. զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, արդեն երրորդ անգամն է, երբ սկանդինավյան երկիրը առաջին հորիզոնականում է հայտնվում։ Հետաքրքիր է, որ բարձր հորիզոնականներ զբաղեցնող երկրները պարբերաբար բարելավում են իրենց արդյունքը։ Ամենամեծ առաջընթացն ունեցել է Նիկարագուան։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս