Մանկաբույժը խորհուրդ է տվել հեղուկ տալ. Երևանում մահացած 8-ամյա Նարեկը մի քանի օր բարձր ջերմություն է ունեցել. news.am
Երեւանում նոյեմբերի 18-ին մահացած 8 տարեկան երեխան մի քանի օր բարձր ջերմություն է ունեցել եւ տան պայմաններում բուժում ստացել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին մահացած երեխայի հարեւանները:
Նրանց խոսքով՝ 8-ամյա Նարեկ Մ.-ին մայրը տարել է Նոր Նորքի Թիվ 22 պոլիկլինիկա, որտեղի մանկաբույժը երեխայի մորը խորհուրդ է տվել երեխային տանել տուն եւ շատ հեղուկ տալ: Սակայն, երեխայի վիճակը գնալով բարդացել է՝ նշանակված բուժումը ոչ մի օգուտ չի տվել երեխային այդ վիճակից դուրս բերելու համար: Հարեւանները պատմեցին, որ երեխան մահացել է լուսադեմին՝ տանը, մայրը «Շտապօգնություն» է կանչել, սակայն, երեխան արդեն մահացած է եղել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։