Բաժիններ՝

Օբաման և ԵՄ առաջնորդները հրաժարվել են վերացնել հակառուսաստանյան պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եվրոպական Միության առաջնորդները Բեռլինում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու հարցում: Ինչպես հաղորդում է  Lenta.ru-ն, կողմերը միակարծիք են եղել այն հարցում, որ ՌԴ-ի դեմ սահմանափակումները պետք է մնան ուժի մեջ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքով՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի նրանք չեն կատարել մինսկյան համաձայնագրի իրենց մասը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս