«Մեզ ոչինչ չէր մնում անելու, բացի ոչ-ոքի խաղալուց». Կարլսեն
Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղից 6-րդ պարտիայից հետո գրոսմայստերներն անդրադարձել են հերթական խաղին:
«Այսօր բավականին արագ պարտիա խաղարկեցինք և ոչ այդքան դժվար: Մեզ ոչինչ չէր մնում անելու, բացի ոչ-ոքի խաղալուց: Ցավում եմ, որ մինչ այս հաշվի մեջ առաջ չեմ անցել»,- ասել է Կարլսենը:
Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի կարծիքով` այս պարտիայում նորվեգացին հրաշալի խաղաց: «Նրա մոտ լավ է ստացվում պարտիայի սկզբնախաղը: Իմ ընդունած մի քանի որոշումները ճիշտ էին, սակայն, ընդհանուր առմամբ, գոհ եմ»,-ասել է Կարյակինը:
Աշխարհի չեմպիոնի մրցախաղի 6-րդ տուրից հետո շախմատիստներն ունեն հավասար՝ 3-ական միավոր:
Մրցախաղի 7-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 20-ին` Երևանի ժամանակով 23:00-ին: