Բաժիններ՝

Ամերիկացի ինժեներները տիեզերական միջուկային ռեակտոր են ստեղծել

Այդահո Ֆոլսում գտնվող Այդահոյի ազգային լաբորատորիայի ինժեներները հայտարարել են դյուրակիր միջուկային ռեակտորի ստեղծման մասին, որը պիտանի կլինի Մարսի առաջին բնակիչների կողմից օգտագործման համար: Գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Annals of Nuclear Energy հանդեսում:

Միջուկային ռեակտորի ջերմային հզորությունը հավասար է 1,67 մեգավատի, դրա ակտիվ գոտու չափերը կազմում են 80 x 134 սանտիմետր, ծառայության ժամկետը 15 տարի է: Որպես միջուկային վառելիք կիրառվում է համահալվածք, որը պարունակում է 15 տոկոս ուրան-235:

Ռեակտորի արտադրած հզորության հինգերորդ մասը  (333 կիլովատ) կարող է փոխարկվել էլեկտրականության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս