Բաժիններ՝

Մոսկվայում Դեդ Հասանից հետո առաջին «օրենքով գողն» է սպանվել

Հոկտեմբերի 31-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել 40-ամյա «օրենքով գող» Գեորգի Շիրինովը, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Գիո Գյուրզա: Թեև վերջինիս բժշկական օգնություն է ցուցաբերվել, գլխի հատվածում ստացած վնասվածքն անհամատեղելի է եղել կյանքի հետ։ Երկու օր անց նա մահացել է: Այս մասին հայտնում է primecrime.ru կայքը։

Ծեծի ենթարկված Գեորգի Շիրինովին տուն են բերել ավտոմեքենայով, ինչից հետո նրա ընտանիքի անդամները շտապօգնություն են կանչել, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի հանգամանքները ճշտվում են։

Կենցաղային պատճառներով առաջացած միջադեպի վարկածից բացի՝ շրջանառվում է ևս մեկը, որ Շիրինովի մահը կարող է կապված լինել նրա «մասնագիտական» գործունեության հետ, այսինքն՝ նա դարձել է քրեական աշխարհի նոր զոհը։ Հատկանշական է, որ 2013թ. Դեդ Հասանի սպանությունից հետո օրենքով գողերին սպանել են Ռուսաստանի տարածքից դուրս։

gox

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930