Հայտնի է Մոսկվայի կանգառում կանգնած անձանց վրաերթի ենթարկած հայ վարորդի ինքնությունը. նրան կալանավորվել են
Մոսկվայի դատարանը կալանավորել է նոյեմբերի 13-ին տեղի ունեցած վթարի և դրան հաջորդած վրաերթի գործով մեղադրյալին։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։ Կալանավորման որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ մեղադրյալն այլ պետության քաղաքացի է։
Դատարանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Կարեն Անտոնովը կալանքի տակ կմնա մինչև 2017թ. հունվարի 13-ը։ Քննիչները ստուգում են ընկերությունը, որտեղ աշխատել է տաքսու վարորդը։
Վթարը տեղի էր ունեցել Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 տան մոտակայքում։ Տուժել էր մեկ տասնյակից ավելի մարդ։