Բաժիններ՝

Թրամփն ընտրել է ԿՀՎ-ի նոր ղեկավարի և գլխավոր դատախազի. Reuters

Կոնգրեսական Մայք Պոմպեոն ընդունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԿՀՎ տնօրեն դառնալու առաջարկը, հայտնում է Reuters-ը։

Թրամփը գլխավոր դատախազի առաջարկություն է արել նաև հանրապետական Ջեֆրի Սեսսիոնսին, իսկ Մայք Ֆլինին առաջարկել է դառնալ ազգային ազնվտանգության հարցերով խորհրդական։

Նշվում է, որ երեքն էլ համաձայնել են ընդունել Թրամփի առաջարկը։
Միաժամանակ, Ազգային կոմիտեի ներկայացուցիչ, խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է, որ չի հաստատում նոր նշանակումները։

«Քանի դեռ Թրամփը չի հայտարարել, դա պաշտոնական չէ»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930