Բաժիններ՝

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դեռ ոչ ոք չի չեղարկել». Մեդվեդև

ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը դեռ չգիտի, թե երբ չեղյալ կհայտարարվեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն։

«Ես լսեցի հարցը, թե ինչ կլինի, եթե պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն։ Դրանք դեռ ոչ ոք չի չեղարկել, չգիտեմ ընդհանրապես, թե երբ կչեղարկվեն»,- ասել է Մեդվեդևը՝ ելույթ ունենալով Սոչիի Հացահատիկային համաշխարհային ֆորումում։

Մեդվեդևը նշել է, որ ռուսական իշխանությունները միշտ կաջակցեն գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս