Բաժիններ՝

«Ռուսաստանը ոչ թե գերկայսրություն է, այլ մեծ խնդիր». Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի իշխանությունները մտավախություն են հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի ամրությունը՝ չսպասելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնն ստանձնելուն։

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի խոսքով՝ ինքը մտավախություններ ունի՝ կապված Բալթյան երկրների և Սիրիայի Հալեպ քաղաքի ապագայի հետ։
«Ռուսաստանը ոչ թե գերկայսրություն է, այլ մեծ խնդիր»,- հայտարարել է Լիտվայի արտգործնախարարը BBC-ին տված հարցազրույցում։

Լինկյավիչյուսի խոսքով՝ առկա է վտանգ, որ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թրամփի՝ նախագահ ընտրվելու և պաշտոնն ստանձնելու ժամանակահատվածից, որպեսզի փորձության ենթարկի Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական պատրաստականությունն ու դիվանագիտական վճռականությունը։

«Ես մեծ մտավախություններ ունեմ այդ ժամանակահատվածի առնչությամբ և ոչ միայն հարակից շրջանների, այլև Հալեպի պատճառով, որը, հուսով եմ, այդ ժամանակ դեռ չեն ջնջի Երկրի երեսից»,- հայտարարել է դիվանագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս