ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նոյեմբերի 20-ին կմեկնի Ստամբուլ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 20-ին այց կկատարի Ստամբուլ, հայտնում է RIA Novosti-ն։
«Ես նորից Ստամբուլ կմեկնեմ կիրակի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում՝ Մարշալի գերմանական հիմնադրամի ներկայացուցչությունում։
Ստոլտենբերգի խոսքով՝ ինքը Ստամբուլ կմեկնի՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի միջխորհրդարանական ասամբլեայի աշխատանքին։