Բաժիններ՝

Որ երկրներում և ինչու են այդքան երիտասարդներ ապրում իրենց ծնողների հետ

Նոր զեկույցը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ շատ երկրներում երիտասարդների գերակշիռ մեծամասնությունը դեռ ապրում է ծնողների հետ։ Weforum.org կայքը գրում է, որ Տնտեսական համագործակցության և զարգացման 2016թ. զեկույցը ևս ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում տարբեր են ցուցանիշները, որոնք ցույց են տալիս, թե որքան ժամանակ են երիտասարդներն ապրում ծնողների տանը։ Իտալիայում 15-29 տարեկան երիտասարդների 80.6 տոկոսն ապրում է ծնողների բնակարանում։

Սլովենիայում այդ թիվը կազմում է 76.4 տոկոս, Հունաստանում՝ 76.3, Կանադայում և Սկանդինավյան երկրներում իրավիճակն այլ է։ Կանադայում երիտասարդների 30.9 տոկոսն ապրում է ծնողների հետ, Դանիայում՝ 34.3 տոկոս, Շվեդիայում՝ 35.1 տոկոս։ Ֆինլանդիայում և Նորվեգիայում ցուցանիշը գրեթե նույնն է՝ համապատասխանաբար՝ 36.9 և 37.8 տոկոս։

Ինչու են շատ երիտասարդներ ապրում իրենց ծնողների հետ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը երիտասարդներին ամենաուժեղն է հարվածել։ Ըստ զեկույցի տվյալների՝ 2015թ. ավելի քան 40 մլն երիտասարդ զբաղված չի եղել աշխատանքով, կրթության կամ վերապատրաստման ոլորտում։ Ծնողների հետ ապրելը շատ առավելություններ ունի. օրինակ՝ գումար չի ծախսվում տան և սնունդի համար։ 2007-2014թթ. Ֆրանսիայում ամենաշատն է աճել ծնողների հետ բնակվող երիտասարդների թիվը՝ շուրջ 12.5 տոկոսով։ Հունգարիայում աճը կազմել է 8.9 տոկոս, Իտալիայում՝ 5.6 տոկոս։ Համաձայն զեկույցի՝ երիտասարդները ծնողների հետ սկսել են երկար ապրել և ուշ ամուսնանալ տնտեսական անկման պատճառով։ 1990-ական թթ. սկզբներին տղամարդիկ ամուսնանում էին միջինը 27 տարեկանում, կանայք՝ 25 տարեկանում։ 2014թ. այս թվերը համապատասխանաբար 34 և 31 էին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս