Մեթյու Բրայզան մեկնաբանել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված՝ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Բրայզան ասել է, թե չի հասկանում՝ ինչպես կարող է Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նման քայլ կատարել։
Բրայզայի խոսքով՝ եթե Պուտինը ցանկանում է ապացուցել, որ Ռուսաստանը հիմնական խաղացող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, չպետք է նման քայլերի դիմի։
Բրայզան նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ և քննարկումներ սկսեն։