Կարեն Կարապետյանն իր աշխատավարձը կփոխանցի հատուցման հիմնադրամին
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն այսուհետ իր ողջ աշխատավարձը՝ ամսական շուրջ 484.000 դրամ, մշտապես կփոխանցի մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամին, որը ստեղծվելու է օրերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա:
Հիմնադրամին միանվագ կփոխանցվի նաև Կ.Կարապետյանի՝ նախորդ մի քանի ամիսներին չստացված և կուտակված շուրջ 3 միլիոն դրամ աշխատավարձը:
Ինչպես մեր բոլոր հայրենակիցների, այնպես էլ Կարեն Կարապետյանի ցանկությունն է, որ կարճ ժամանակ անց նշյալ հիմնադրամի անհրաժեշտությունը չլինի, սակայն քանի դեռ մեր ապրում ենք մեզ պարտադրված պատերազմական վիճակում, հայրենիքի սահմանների պաշտպանության համար կյանքն ու առողջությունը վտանգած զինծառայողների ընտանիքների հոգածությունը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու պարտքը:
Այնպես որ, բացի աշխատավարձի՝ Հիմնադրամին փոխանցումից , ինչպես անցած տարիներին, այսուհետ ևս, անհրաժեշտության պարագայում, ըստ հնարավորությունների, կլինեն նաև այլ աջակցություններ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ