Բաժիններ՝

«Սա կոնցեպտուալ սխալ է». Գագիկ Ջհանգիրյան

Այսօր Ազգային ժողովը  63 կողմ, 16 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հորդորեց դեմ քվեարկել այս նախագծին՝ ասելով. «Գիտեմ, որ հիմա քվեարկելու եք՝ հրահանգը տրված է, բայց ես ձեզ ուզում եմ մի պարզ բան ներկայացնել։ Քննիչը դատավարության մեջ անկողմնակալ անձ է, ինքը շահագրգռված չէ գործի ելքով, ինքը հավասարապես պետք է հավաքի թե՛ մեղքն ապացուցող ապացույցները, թե՛  անձի անմեղությունը հաստատող ապացույցները։ Եթե մենք քննիչին իրավունք ենք տալիս բողոքարկել դատախազի որոշումները, ինքը դառնում է կողմ, շահագրգռված անձ, հետևաբար՝ բացարկի ենթակա, ու շատ հավանական է, որ ամիսներ հետո նրա չարչարանքները ճանաչվեն անթույլատրելի դատարանում։ Խնդրում եմ՝ նման քվեարկություն չանել, սա կոնցեպտուալ սխալ է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս