Բաժիններ՝

«Ջանլուիջի Դոնարուման դարպասապահների շրջանում Պելե և Մարադոնա է»

Գործակալ Մինո Ռայոլան ենթադրում է, որ «Միլանի» սեփականատերերի փոփոխությունը կազդի իր հաճախորդ Ջանլուիջի Դոնարումայի հեռանկարի վրա:

«Ինչ վերաբերում է Դոնարումայի ապագային, ապա ես ոչինչ չեմ բացառում: Նույնիսկ այն, որ նա կարող է դառնալ հանրապետության նախագահ, էլ չեմ խոսում այլ ակումբ տեղափոխվելու մասին:

Այս տղան դարպասապահների շրջանում Պելե և Մարադոնա է: Ջանլուիջին մեծ պահանջարկ ունի»,- Մինո Ռայոլայի խոսքերն է մեջբերում IlMilanista-ն:

Սպասվում է, որ դեկտեմբերի 2-ին «Միլանը» կվաճառվի Sino-Europe Sports Investment Management Changxing չինական ընկերությանը:

Դոնարումայի ծառայություններով հետաքրքրվում են «Չելսին», «Յուվենթուսը» և «Մանչեսթեր Սիթին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս